ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։ «Ապատեղեկատվություն է: Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»՝ ասել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը ևս հերքեց հանդիպման մասին լուրը։ «Սուտ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։