«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը

ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը
05.05.2019 | 13:30

ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը՝ ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Մեզ համար «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնությունը, որով որ այս գործընթացը նախաձեռնվել է, բացարձակ հիմնազուրկ է, մասնավորապես այն կտրվածքով, որ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, և այդ կուսակցությունը, որի անվանումը հանրության ամենատարբեր շրջանակներին հայտնի է եղել բացառապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված այս գործընթացը նախաձեռնելու շրջանակներում և մինչ այդ նրանց գոյության մասին թերևս ոչ ոք տեղյակ չի եղել, մեզ համար հիմնազուրկ է այս հարցապնդումը և, բնականաբար, այդ հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու նպատակահարմարությունը մենք չենք տեսնում և որևէ տրամաբանություն այդ գործընթացում չենք նկատում», - նշեց Իվետա Տոնոյանը։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ