«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
05.05.2019 | 13:33

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 3480 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին: Ընտրություններում ձայնի իրավունք ունի 1,8 մլն քաղաքացի: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներն են իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին և ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն. Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» թեկնածու Գորդանա Սիլյանովսկա Դավկովան:


Պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրությունների առաջին տուրում այս թեկնածուները հավաքել են 322 581 և 318 341 ձայն:
Սոցհարցումների համաձայն՝ ընտրողների 40%-ը երկրորդ փուլց առաջ չէր կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկել: Հարցվածների 22%-ը պատրաստ է եղել իր ձայնը տալ Պենդարովսկիին, 16%-ը՝ ընդդիմության թեկնածուին:
Ընտրությունների հաղթող կճանաչվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն՝ պայմանով, որ ընտրություններին մասնակցի քաղաքացիների 40%՝ 723 000:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ