«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գևին Ուիլյամսոնը նախարարի պաշտոնից ազատվել է` Թերեզա Մեյի հիվանդության մասին արտահայտության համար

Գևին Ուիլյամսոնը նախարարի պաշտոնից ազատվել է` Թերեզա Մեյի հիվանդության մասին արտահայտության համար
05.05.2019 | 13:34

Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարար Գևին Ուիլյամսոնը պաշտոնազրկվել է վարչապետ Թերեզա Մեյի հիվանդության մասին արտահայտության և բրիտանական զորքերը ռազմական միջամտության մասնակցելու նպատակով արտերկիր ուղարկելու ձգտման համար՝ հայտնում է Sunday Times-ը: Ուիլյամսոնը գործընկերներին «բակային» զրույցի ժամանակ հայտնել էր, որ Մեյը շաքարախտի պատճառով չի կարողանում կատարել վարչապետի պարտականությունները և պետք է հեռանա: Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղյակ են պահել նախարարի կարծիքը: Ուիլյամսոնը վստահությունը կորցրել էր, որովհետև բրիտանական զորքերը ցանկանում էր ուղարկել արտերկիր` առաքելություն իրականացնելու նպատակով, որ, ըստ Մեյի, կարող էր պատերազմի հանգեցնել: Ուիլյամսոնը մտադիր էր զորք ուղարկել առնվազն 5 աֆրիկյան երկիր, այդ թվում` Զիմբաբվե, Նիգերիա, Քենիա և Եգիպտոս, սակայն վարչապետն արգելել էր:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ