Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը՝ բրիտանական գահի երեք ժառանգների մայրը, ցանկանում է չորրորդ երեխան ունենալ՝ գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով 37-ամյա դքսուհու ընկերուհուն. «Քեթրինը կցանկանար չորրորդ երեխան ունենալ: Նա սիրում է երեխաներին և պատրաստ է ևս մի հղիություն տանել՝ չնայած նախորդ երեքն ուղեկցվել են վատ ինքնազգացողությամբ և թուլությամբ»: Քեյթ Միդլթոնն այն տարիքում է, որ հանգիստ կարող է իրեն թույլ տալ չորրորդ երեխան ունենալ, թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր չորրորդ զավակին՝ արքայազն Էդվարդին, լույս աշխարհ է բերել 37 տարեկանում: