Բաքվում երեք տարի բանտում անցկացրած Մարատ Ուելդանով Գալուստյանին տեղափոխել են Ռուսաստան, և նա գտնվում է Մախաչկալայի քննչական մեկուսարանում: Եղբոր տեղափոխության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ շնորհակալություն է հայտնել իր պայքարին աջակցած անձանց, այդ թվում՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է, որ «Բաքուն երեք տարի ձգձգում էր արտահանձնման հարցը՝ հավանաբար դրա դիմաց որոշ շահութամաս շորթելով Ռուսաստանից»:
«Գրեթե նույն կերպ Լուկաշենկոն փորձում էր ինձ Բաքվին արտահանձնելու դիմաց գազի վճարումների համար ժամանակ շահել: Այդուհանդերձ, Մարատին փոխանցել են ռուսական կողմին: Նրան այնուհետև կտեղափոխեն Կրասնոդար, և հուսով եմ, որ Ռուսաստանի իշխանությունները ազատ կարձակեն նրան համաներման կամ պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքով»: