«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ստրատեգիական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբեք ավելի բարձր մակարդակի վրա չեն եղել, քան հիմա, և դա մեծ հաջողություն է, որը մենք նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք․․․ կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողի հարցերին։