«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի
06.05.2019 | 14:09

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:
Ըստ Meduza-ի՝ ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ին, ևս 28-ի ճակատագիրն անհայտ է: Քննիչները հարցաքննում են ականտեսներին և տուժածներին:
Միջադեպի կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը:


ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ