«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ում մայիսի 10-ից 25 տոկոսով կբարձրանան մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ում մայիսի 10-ից 25 տոկոսով կբարձրանան մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ
06.05.2019 | 14:12

Վաշինգտոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով 25-ի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է. «10 ամսում Չինաստանը ԱՄՆ-ին մաքսատուրք է վճարել 50 մլրդ դոլարի բարձրտեխնոլոգիական ապրանքների համար 25 տոկոսի չափով և 10 տոկոսի չափով 200 մլրդ դոլարի այլ ապրանքների համար: Այդ վճարումները մասնակիորեն բացատրում են մեր հսկայական տնտեսական հաջողությունը: Այս 10 տոկոսները բարձրացնում եմ մինչև 25 տոկոս»: Նրա խոսքով՝ ևս 325 մլրդ դոլարի չինական ապրանքներ այժմ մաքսատուրքի չեն ենթարկվում, առաջիկայում դրանց նկատմամբ նույնպես մաքսատուրք կսահմանվի:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ