«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Ղազինյան. Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը

Արթուր Ղազինյան. Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը
06.05.2019 | 14:14

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։ Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ այլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։ Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և նրա ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը։


Մասնավորապես, քաղաքացու օրը որպես տոն նշելը կարելի է դիտարկել որպես լիբերալ գաղափարաբանության դրսևորում, քանի որ նպատակ է հետապնդում հանրային շահի ընկալման փոխարեն հաստատել անձնական շահի՝ խիստ սուբյեկտիվ ընկալում, դրանով թուլացնելով հասարակական դիմադրողականությունը օտար բարքերը և արժեքները մեր դեռևս կոնսերվատիվ հասարակության մեջ ներդնելու գործընթացում։ Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։


Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ Հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից»։

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ