ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստեփան Դանիելյան. Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը

Ստեփան Դանիելյան. Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը
06.05.2019 | 14:17

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մտնում ենք նոր փուլ։
Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրանց թավշյա կատարմամբ։ Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։
Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն է ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում (գուցե առհասարակ որևէ տեղ չունեն), նրանց մարգինալացում է սպառնում։
Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ախորժակները, որովհետև հասկանում է, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում է հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվեն։
Սա է «հեղափոխականների» այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։
Տրամաբանորեն, պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու»։

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ