ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որ մեծացնում է տարածաշրջանում լարվածության մակարդակը։ «ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Թուրքիայի՝ ծովային հորատումներ սկսելու ծրագրերով այն շրջանում, որը Կիպրոսի Հանրապետությունն իր բացառիկ տնտեսական գոտի է անվանել։ Այդպիսի գործողությունները սադրիչ են և տարածաշրջանում մեծացնում են լարվածությունը։ Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունը, կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»,-ասվում է հայտարարությունում։ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու շելֆում գազի հանքեր են հայտնաբերվել։ Թուրքիայի իշխանությունները համարում են, որ իրենց երկիրը դրանց նկատմամբ իրավունքներ ունի։