«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է մարդ ծեծելու լուրերը

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է մարդ ծեծելու լուրերը
07.05.2019 | 01:58

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հերքում է, որ ինքն ու իր հայրն առնչություն ունեն Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է: «Միանգամից ասեմ, որ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը մեզ հետ միասին սրճարանի համասեփականատերն է, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը:


Ըստ մարզիկի՝ հետագայում իմանալով նրա հայտարարության մասին՝ իրենք ինքնակամ գնացել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ «Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։ Կրկնում եմ՝ իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշելը։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես և մի հատ էլ հայրս հետս մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ»,- գրել է Ջուլֆալակյանը:
Մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ