«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Որքա՞ն է Հայաստանի բնակչության թիվը

Որքա՞ն է Հայաստանի բնակչության թիվը
07.05.2019 | 02:01

ՀՀ մշտական բնակչության թիվը 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 893.4 հազ.մարդ և գյուղականը` 1 068.7 հազար մարդ՝ տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական կոմիտեն։


2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։
2019-ի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 8042 ծնունդ, որ 3,1%–ով ավելի քիչ է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվն աճել է 3,4%–ով՝ կազմելով 7 373։

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ