«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց նոր հրշեջ մեքենաներով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց նոր հրշեջ մեքենաներով
07.05.2019 | 02:02

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հարստացավ 14 հրշեջ ավտոմեքենայով, 3 ավտոսանդուղքով և 1 կարգավար մեքենայով, որ կբաշխվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին:


Տեխնիկան նախարարությանը տրամադրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը: Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 6-ին ԱԻՆ շարահրապարակում: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար: Համաձայն այդ ծրագրի` Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: Ծրագրի արժեքը 14, 5 մլն դոլար է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության համար, տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար:

Վարչապետը շեշտեց, որ Ճապոնիայի աջակցությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: «Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու համակրանքը լավ հիմք են մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և կատարելագործելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ասաց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի բացման արարողությանը, որի համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի և ՀՀ կառավարությունների միջև 2017-ին: «Սա 1 մլրդ 540 մլն ճապոնական իեն, մոտավորապես 13 մլն 750 հազար դոլար արժողությամբ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում աղետների կանխման առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը»,-ընդգծեց դեսպանը: Նա հավելեց, որ Հայաստանում հաճախ են լինում բնական աղետներ, որ խոչընդոտում է գյուղական վայրերի զարգացմանը, այդ պատճառով Ճապոնիան առաջնային է համարում աջակցել մարզերին:


Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով` նոր տեխնիկայի ձեռքբերմամբ փրկարարական աշխատանքի արդյունավետությունը բավականին կբարձրանա: «Մենք 26 հրշեջ մեքենա ունենք Երևանում. դրանք կրկին ճապոնացիներն են մեզ տրամադրել: Այս նոր մեքենաները միայն մարզեր ենք ուղարկում: Օգոստոսին, հավանաբար, կստանանք ևս 22 մեքենա, որոնք կրկին կուղարկենք Շիրակ, Լոռի և Սյունիք: Ճապոնիայի հետ ևս մեկ ծրագիր ունենք, որի շրջանակում մեզ ուղարկված տեխնիկան կհանձնենք արդեն չորս մարզի»,-նշեց նախարարը:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ