Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Ռուս գրականությունը մարդկային մարմին ստացավ»

«Ռուս գրականությունը մարդկային մարմին ստացավ»
07.05.2019 | 03:45

Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ հրատարակվել է 20-րդ դարի ռուսական արձակի անթոլոգիան: Ներկայացված են ռուս արձակի ավելի քան երեք տասնյակ հեղինակներ՝ Լև Տոլստոյ, Իվան Բունին, Մաքսիմ Գորկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Անդրեյ Պլատոնով, Յուլյա Կիսինա: Անթոլոգիան կազմել է ռուս գրող Վլադիմիր Սորոկինը:


«20-րդ դարում ռուս գրականությունը մարմնավորվեց: Իջնելով գաղափարներով, ինչպես ամպրոպաբեր ամպով ծանրացած ռուսական մտահայեցական երկնքից՝ մարմին առավ: Ռուս գրականությունը մարդկային մարմին ստացավ: Զգալով իր քաշն ու չափերը՝ սկսեց քայլել, բուրել, ուտել, խմել, զուգավորվել, բավարարել իր պահանջները,- ներածական խոսքում ասում է Վլադիմիր Սորոկինը, նշելով, որ մինչև 20-րդ դարը ռուս գրականությունը, որպես այդպիսին, մարմին չուներ:- Մարմինը պահ էր մտնում գոգոլյան մթին անկյուններում, քնում տուրգենևյան խրձանոցներում, թաքնվում Դոստոևսկու ներքնահարկերում ու Օստրովսկու սնդուկներում»:
Սորոկինը չի բացառում, որ 21-րդ դարում ընթերցողներն ու գրողները կարող են հոգնել ոչ միայն մարմնական գրականությունից, այլև ընդհանրապես մարմնականությունից. «20-րդ դարն ավարտվել է: Բոլոր առումներով՝ բնավ թույլ չէր: Բայց հնարավոր է, որ եկող դարն ավելի ուժեղ լինի: ՈԻ սարսափելի»:


«20-րդ դարի ռուսական պատմվածք» անթոլոգիան ընթերցողին է ներկայացնում Ստեփանակերտում գործող «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնը՝ «Թարգմանության ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ (Ռուսաստան):
Գիրքը կարելի է ձեռք բերել Ստեփանակերտի և Երևանի գրախանութներից: Անվճար տրամադրվում է գրադարաններին, ուսումնական հաստատություններին ու գրական շրջանակներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ