«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եվգենի Դիտրիխ. «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի շահագործումը դադարեցնելու պատճառ չկա

Եվգենի Դիտրիխ. «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի շահագործումը դադարեցնելու պատճառ չկա
07.05.2019 | 12:51

ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ պատճառ չկա դադարեցնելու «Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավի շահագործումը երկրում։ Քննիչները փորձում են պարզել կիրակի երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը, որին հաջորդեց հրդեհը՝ խլելով 41 մարդու կյանք։
Երեկ լրագրողների հետ զրույցում Եվգենի Դիտրիխն ասել է, որ ավիավթարի բոլոր 41 զոհերի մարմինները հայտնաբերվել են։ Նա հայտնել է, որ 33 ուղևորներ են փրկվել և անձնակազմի 4 անդամներ, փրկվածներից 6-ը ծանր վիճակում են:


Հետաքրքիր է՝ որերո՞րդ վթարից հետո ՌԴ իշխանություները կընդունեն, որ «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի շահագործումը 100 տոկոսով ռիսկային է: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարի մեղավոր են ուզում համարել օդաչուներին՝ անբավարար պրոֆեսիոնալիզմի պատճառով ու ԱԻՆ ծառայությանը՝ անբավարար օպերատիվության պատճառով, թեև առաջին հաղորդումները լիովին հակառակն էին ներկայացնում:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ