Թուրքիայի իշխանությունները որոշել են Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնել։ Մարտին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել էր ընդդիմությունը։ ԱԶԿ-ն կասկածի տակ է դրել ընդդիմադիրների հաղթանակը՝ պնդելով, թե եղել են «խախտումներ և կոռուպցիա»: Բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքապետի նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: