ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը մեծացնում է ներկայությունը Արկտիկայում

ԱՄՆ-ը մեծացնում է ներկայությունը Արկտիկայում
07.05.2019 | 12:53

ԱՄՆ-ը մեծացնում է ներկայությունը Արկտիկայում` զսպելու Ռուսաստանի և Չինաստանի «ագրեսիվ» պահվածքը ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Տարածաշրջանը դարձել է ուժի և մրցակցության ասպարեզ, և Արկտիկայի 8 պետությունները պետք է հարմարվեն այս նոր ապագային»՝ երեկ Ֆինլանդիայում Արկտիկայի խորհրդի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է Փոմփեոն: Արկտիկայի խորհրդում ընդգրկված են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ