«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է
07.05.2019 | 13:10

«Հրապարակը» գրում է. «Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլև՝ ներիշխանական շրջանակները։ Երեկ մեզ ասացին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում ևս դեմ են որոշմանը, իսկ երեկոյան խմբակցության նիստն այնքան թեժ է անցել, որ «Իմ քայլը» որոշել է տապալել ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։ Մենք տեղեկացանք նաև, որ աշխատավարձերի բարձրացման գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն են։ Նրանք որոշել են, որ իշխանությունների համար ամենավստահելի հենարանը քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակազմերն են, ուստի այս պլատֆորմն ամրացնելու համար արժե գնալ նման քայլի։ Մայիսի 8-ին ավագանու արտահերթ նիստը պետք է քննարկի այս սենսացիոն առաջարկը։
ՀՔաղաքապետի աշխատավարձը դառնալու է 1 մլն 200 հազար, թաղապետերինը՝ 773 հազար»:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ