ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս Չինաստանի և այլ երկրների հետ առևտրում միլիարդավոր դոլարներ չի կորցնի: «Արդեն երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն առևտրի պատճառով տարեկան 600-800 մլրդ դոլարի կորուստ է ունենում, Չինաստանի հետ առևտրի դեպքում կորուստը 500 մլրդ դոլար է կազմում: Ներեցեք, բայց մենք այլևս չենք պատրաստվում այսպես շարունակել»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում: Նա բազմիցս դժգոհել է Չինաստանի հետ առևտրում եղած հսկայական դեֆիցիտից: 2018-ի սեպտեմբերի 24-ից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10% մաքաատուրք վճարելու օրենքը, Չինաստանից ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը 200 մլրդ դոլար է գնահատվում: Չինաստանի իշխանությունները նույն կերպ էին պատասխանել՝ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը 5%-ից 10% դարձնելով: