Կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, ժամը 12:00-ին։ Կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, այս հինգշաբի ոչ աշխատանքային օր է. մայիսի 9-ին Հայաստանում նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...