«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Տեսել ենք՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը քաղաքական մարմիններ դառնալով ինչ հետևանքներ են ունենում

Տեսել ենք՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը քաղաքական մարմիններ դառնալով ինչ հետևանքներ են ունենում
07.05.2019 | 22:43

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը խորհրդարանում այսօր դարձյալ կրքեր բորբոքեց: 20-օրյա ընդմիջումից հետո նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ: Ընդդիմությունը դարձյալ դժգոհ էր: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը չի փոխվել «ԱԱԾ-ն պիտի դառնա նախարարություն, պիտի չունենա քննչական մարմին և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո: Մենք կոսմետիկ բաներով չենք զբաղվելու: Եթե ուզում եք խնդիրը թաղեք հանձնաժողովներ ստեղծելով, մենք ոչ մի հանձնաժողով, որը միտված ա խնդիրը թաղելուն, չենք միանալու, չենք լեգիտիմացնելու էդ ձևի հանձնաժողովները: Նիկոլ Փաշինյանը խոստում ա տվել, ինչի՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը: Ասել ա՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք ա դառնան նախարարություններ»: Փաշինյանի գլխավորած կառավարության մտափոխվելու դրդապատճառը մեկնաբանեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Ուժային կառույցներին նախարարության կարգավիճակ տալը, նրա խոսքով, հղի է քաղաքական հետևանքներով: Նա Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը օրինակ բերեց․«Տեսել ենք, թե ասենք Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, քաղաքական մարմիններ դառնալով, ինչ հետևանքներ են ունենում քաղաքական ընդհանուր միջավայրի վրա: Հիշում ենք շատ լավ, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, հետո 96-ին՝ Ներքին գործերի նախարար՝ իր վերահսկողության տակ միավորելով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, իսկ հետո՝ արդեն Պաշտպանության նախարար, վարչապետ, նախագահ: Սա է եղել հիմնական տրամպլինը: Ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում քաղաքական, կուսակցական միջավայրի բացակայության պարագայում ուժային կառույցները դառնում են այն հիմնական գործիքը ոչ միայն մանիպուլյացնելու ողջ քաղաքական դաշտը՝ ապահովելով նաև քաղաքական առաջխաղացում վարչական ռեսուրսի չարաշահման կամ կիրառման՝ նույն այդ կառույցներում ձեռք բերված տեղեկատվությունը որպես մահակ գործածելով»:
Մարուքյանը հակադարձեց․ «Ախր էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում»:
ԲՀԿ խմբակցությունը նախարարությունների միավորմանն է դեմ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թերահավատ է, թե գործող կառավարությունում կգտնվեն մի քանի միավորված գերատեսչություն ղեկավարելու կարողություն ունեցող պաշտոնյաներ. «Սուպերնախարարությունների այս մոդելը տապալվելու է միանշանակ: Եթե դուք Մշակույթի նախարարությունը միացնեիք զբոսաշրջության հետ, և լիներ, օրինակ, Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն, ես այդտեղ կտեսնեի տրամաբանություն: Բայց այս սիմբիոզը՝ գիտություն, կրթություն, սպորտ, երիտասարդություն, մշակույթ․ այստեղ չկա որևէ տրամաբանություն: Ես չեմ հավատում մեր կառավարությունում Բոնապարտների գոյությանը, որոնք կարող են էդպիսի ունակություններ ունենալ՝ համակարգելու նման մոնստր կառույցներ»:


Էդմոն Մարուքյանն ասաց. «ԼՀԿ խմբակցությունը դեմ է այս կառուցվածքին: Մենք գտնում ենք, որ այս կառուցվածքը շատ վատ հետևանքներ է ունենալու»:
Նախագծի քննարկումն ավարտվեց: Այն քվեարկության կդրվի վաղը: ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները կրկին հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ