«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում
07.05.2019 | 22:49

Այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնություն են ստորագրել։


Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նրա խոսքով, նիստի աշխատանքները տևել են ութ ժամ, որն անցել է «շատ արագ»։ «ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- հայտարարեց ԱՄՆ Քենթը։ Լրագրողը հետաքրքրվեց՝ ռազմաարդյունաբերական համագործակցության հարցեր քննարկե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են։


Քենթը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ավելացրեց դիվանագետը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ