«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսները հանձնարարել են փորձագետներին կանխատեսել մինչև տարեվերջ ՀՀ-ում հնարավոր ներքաղաքական զարգացումները

Ռուսները հանձնարարել են փորձագետներին կանխատեսել մինչև տարեվերջ ՀՀ-ում հնարավոր ներքաղաքական զարգացումները
08.05.2019 | 11:33

«Ըստ «Փաստի»՝ Մոսկվայից ստացած տեղեկությունների, ռուսական վերլուծական կենտրոններին, հատկապես նրանց, որ աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել և կանխատեսել ՀՀ-ում մինչև տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները և դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:


Հանձնարարություն է իջեցվել ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան և իրանյան թնջուկները: Հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցից հետո: Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երևանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ