«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ

Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ
08.05.2019 | 11:35

«Հրապարակը» գրում է. «Ուշադիր հետևելով ԵՄ հաստատություններից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններին, նկատել ենք, որ երկու տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը Հայաստանի ՀԿ-ների համար այլևս մարդու իրավունքների գծով դրամաշնորհների մրցույթներ չի հայտարարում և գրանտներ չի տրամադրում հայկական կազմակերպություններին: Տարեկան Եվրոպական միությունը միլիարդների հասնող նվիրատվություններ է բաժանում աշխարհի տարբեր պետություններում, որոնց բաշխումն իրականացնում է ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը: ՀԿ-ները, որ նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել են Եվրահանձնաժողովի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանը միտված ծրագրերի շրջանակում, նոր հայտարարությունների են սպասում, որոնք չկան ու չկան: Վերջինը եղել է մոտ 3 տարի առաջ: ԵՄ ֆեյսբուքյան էջին այս կազմակերպության վերջին գրառումը եղել է 2015-ի ապրիլի 28-ին: Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ հավելյալ 295 միլիոն եվրո է ներդնում «Հարևանության ներդրումային գործիքի» միջոցով:


2012-2015-ին էլ «Հավասար իրավունքներ և հնարավորություններ» նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովը 525 000 եվրոյի գրանտներ է բաժանել կանանց դերը ժողովրդավարության մեջ բարձրացնող ՀԿ-ներին:
Այս տևական դադարը հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հակված են բացատրել ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարների հափշտակություններով, որոնց շուրջ 2016-ին քրեական գործ հարուցվեց: Այդ ժամանակ կալանավորվեցին և դատապարտվեցին ԵՄ գրասենյակի աշխատակիցներ ու ՀԿ-ների ղեկավարներ: Քրեական սկանդալից հետո պատվիրակության գրասենյակն ամբողջությամբ փոխեց կազմը, ազատվեց տեղացիներից: Այժմ գրասենյակի աշխատակիցները
արտասահմանցիներ են, բացառությամբ մամուլի պատասխանատուի: Բայց հայաստանյան ՀԿ-ների հետ աշխատանքը Եվրահանձնաժողովը պասիվացրել էր մինչև քրեական գործի հարուցումը»:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ