«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանը խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին

Հայաստանը խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին
08.05.2019 | 11:37

Եթե հաստատվի տեղեկությունը, որ Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը Բելառուսում է «Պոլոնեզ» համակարգեր ձեռք բերելու համար, Հայաստանը դա խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: «Խոսքը ոչ միայն Բելառուսի մասին է, այլ նաև այն երկրների, որոնց արտադրանքի հիման վրա կառուցվում է «Պոլոնեզ» համակարգը»,- ասաց նա:
Բելառուսն ու Ադրբեջանը մի շարք հանդիպումներից հետո այսօր դրական են գնահատել Բելառուսում արտադրվող տարբեր նշանակության ռազմական արտադրության կիրառումն ադրբեջանական բանակում: Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե հատկապես ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի և Բելառուսի միջև: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ