«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին

Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին
08.05.2019 | 11:41

Մեծ Բրիտանիան ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդանի ընտրություններին՝ արդեն ակնհայտ է, որ ժամանակը չի բավականացնի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի ստորագրման համար: Կառավարության հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ չի հաջողվի ավարտել այդ ընթացակարգը մինչ ամսաթիվը, երբ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից և ստիպված է լինելու մասնակցել եվրոպական ընտրություններին: Քվեարկությունը նշանակված է մայիսի 23-ին, վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ստիպված չի լինի մասնակցել ընտրություններին, եթե պատգամավորները հավանության արժանացնեն Brexit-ի համաձայնագիրը:
Այնուամենայնիվ՝ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընտրություններին՝ քաղաքային խորհուրդների և դպրոցների տարածքներում ընտրատեղամասեր բացելով:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ