«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ջորջ Քենթը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Ջորջ Քենթը՝ ԼՂ հիմնախնդրի մասին
08.05.2019 | 11:42

Մեր հույսն ու ակնկալիքն այն է, որ բոլոր երկրները խաղաղ, անվտանգ համագոյակցեն իրենց հարևանների հետ՝ ԱԳՆ-ում ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Թրամփի վարչակազմը ունի հստակ մոտեցում Հարավային Կովկասի անվտանգային խնդիրների վերաբերյալ, ասաց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

«Մեր հույսն ու ակնկալիքն այն է, որ բոլոր երկրները խաղաղ, անվտանգ համագոյակցեն իրենց հարևանների հետ: Հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ենք, և մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ իրենք նաև աշխատում են Ժնևյան միջազգային ֆորումի շրջանակներում «Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի» տարածքների հարցը կարգավորելու շուրջ:
«Որպես ԵԱՀԿ անդամ պետություններ, որի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները, Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ մենք բոլորս, համաձայնել ենք այն սկզբունքի շուրջ, որ պետք է բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, նաև համաձայնել ենք տարածքային ամբողջականության և ժողովուրդների՝ իրենց ապագան ինքնորոշելու սկզբունքի շուրջ»,- ասաց նա:


Ջորջ Քենթի նշեց՝ խոսելով անվտանգության հարցերի մասին, չի կարող չանդրադառնալ նաև հարավում գտնվող պետություններին՝ Իրանին և Սիրիային:
«Ցավոք, Իրանը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, այն աջակցում է հրթիռներին Գազայի: Մենք անվտանգության հարցերին անդրադարձ կատարելիս դիտարկեցինք ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլև ավելի լայն համատեքստում՝ անդրադարձ կատարելով այն պետություններին, որոնք ջանքեր են գործադրում ոչ թե հանուն խաղաղության և կայունության, այլ փորձում են ապակայունացնել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ