«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դռան նորոգման շոու

Դռան նորոգման շոու
08.05.2019 | 11:47

«Հրապարակը» գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր որևէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, և, ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Բացի շնորհավորելը, նա նաև իր ձեռքով սվաղել է այն դուռը, որը կոտրել էին Ռադիո ներխուժելու ժամանակ։ Տարօրինակ է, որ մինչ օրս Ռադիոյի աշխատակիցները չէին նորոգել դուռը։ Հավանաբար, ջարդված դուռը պահպանել էին, որ մի օր վարչապետը գա՝ դռան նորոգման շոու բեմականացնի, Ռադիոյի աշխատակիցներն էլ մեծ ոգևորությամբ ռեպորտաժ պատրաստեն»:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ