«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանը էմիսարներ է ուղարկում ՌԴ՝ լոբբինգի

Հայաստանը էմիսարներ է ուղարկում ՌԴ՝ լոբբինգի
08.05.2019 | 11:48

«Փաստը» գրում է. ««Փաստն» իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը:


Հարցի կարգավորումը առկախվել է մինչև աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի և գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի և ռուսաստանահայ գործարարների մոտ, որ լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն: Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ