«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանը դադարեցնում է միջուկային համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը

Իրանը դադարեցնում է միջուկային համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը
09.05.2019 | 00:03

Իրանը ժամանակավորապես դադարեցնում է 2015-ին 6 պետությունների հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից երկուսի կատարումը՝
կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ընդգծելով, որ առաջիկա երկու ամիսներին սառեցված են լինելու միջուկային համաձայնագրի՝ ուրանի հարստացմանն ծավալներին, միջուկային ռեակտորներում օգտագործվող «ծանր ջրին» վերաբերող հոդվածները:


«Ըստ միջուկային պայմանագրի մի շարք դրույթների, մենք պարտավորություն էինք ստանձնել, որ ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցեր 3,67 ցուցանիշը: Այս սահմանափակմանը մենք այլևս չենք հետևելու: Ուրանի հարստացման առավելագույն մակարդակ այսուհետ չի լինելու», - հայտարարել է Իրանի նախագահը: Հասան Ռոհանին պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին` բացատրելով որոշման դրդապատճառները: Ռոհանիի նամակից պարզ է դառնում, որ Իրանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցնում են միջուկային ռեակտորներում կիրառվող «ծանր ջրի» ավելցուկի պարտադիր վաճառքը` ևս մեկ պարտավորություն, որ ստանձնել էր Թեհրանը համաձայնագրի կնքման ընթացքում:


Իրանի նախագահը նշում է, որ Թեհրանը 60 օր ժամանակ է տրամադրում համաձայնագիրը կնքած մյուս կողմերին, որ կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները: «Խոսքը ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները շրջանցող գործուն մեխանիզմի ձևավորման մասին է», - նշում են իրանցի պաշտոնյաները: «Հինգ պետությունների ղեկավարներին ուղղված նամակում մենք հստակորեն զգուշացրել ենք` եթե մեր այսօրվա քայլը որպես պատրվակ օգտագործելով Իրանի միջուկային ծրագրի թեման հայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, մեր կողմից շատ կոշտ պատասխանի կհանդիպի: Մեր մտադրությունները շատ պարզ են: Մենք այս քայլով ցույց տվեցինք մեդալի հակառակ կողմը: Եթե համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, մենք ի պատասխան կարող ենք նմանատիպ քայլերի դիմել: Բայց մեր ժողովուրդը պետք է հստակ ըմբռնի, որ մենք սահմանափակում ենք միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակը, այլ ոչ թե լքում համաձայնագգիրը», - հայտարարել է Ռոհանին:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ