«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայկ Մարությանն ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

Հայկ Մարությանն ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը
09.05.2019 | 00:13

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր 3 հարց էր ընդգրկված, որոնցից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնելուն։ «Այս պահին բոլոր գերատեսչությունները, պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով։ Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել և գնալ ավելի պարզ, ավելի բաց, ավելի թափանցիկ ճանապարհով, և այն, ինչ կոչվում է աշխատավարձ +պարգևավճար, որը դառնում է նորմալ աշխատավարձ, բերել աշխատավարձի դաշտ», - օրակարգը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգևավճարների չափ, և աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների բյուջեի մեջ, այսինքն՝ հավելյալ ոչ մի գումար չի տրվելու աշխատավարձերի բարձրացման համար։ Մարությանն ասաց, որ պարգևավճարները վերածվելու են աշխատավարձերի։ Քաղաքապետն ասաց նաև, որ երբևէ պարգևավճար չի վերցրել և չի էլ վերցնելու, նույնը վերաբերելու է աշխատավարձին։ Հայկ Մարությանն ասաց, թե այս հարցով պետք է լայն կոնսենսուս լինի, որպեսզի աշխատավարձերի բարձրացման հարցում ամեն ինչ լինի շատ պարզ և հստակ։ Բայց, քանի որ, ըստ քաղաքապետի, այս պահին այդ լայն կոնսենսուսը չկա, աշխատավարձերի բարձրացման հարցն այսօրվա օրակարգից հանվեց, այն օրակարգ կբերվի առավել մանրամասն քննարկումներից հետո:
Օրակարգի երկրորդ հարցը ևս հանվեց օրակարգից, քանի որ կապված էր առաջին հարցի հետ:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ