«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ

Նիկոլ Փաշինյան. Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ
09.05.2019 | 00:14

Պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ և հնարավորինս միասնական՝ պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունը երկրի գործադիր իշխանությունն է և պետք է լինի հեշտ կառավարելի և մոբիլ», - մասնավորեցրեց նա՝ գյուղատնտեսական լավ տարի կանխատեսելով։
Լրագրողի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործին։ Լրագրողը հետաքրրքվեց՝ կան իշխանության ներսում ուժեր կամ թևեր, որոնք թույլ չեն տալիս, որ գործի քննությունն անհրաժեշտ ուղղությամբ ընթանա։ «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով, լինելով վարչապետ, այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, որովհետև գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը։ Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական իտրիգներ։ Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի», - ասաց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ