ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի իր շուրջն համախմբել հանրությանը: ««Միմինո»-ն նայե՞լ եք, որ ասում է՝ «Такие вопросы задаете, что не удобно отвечать»», - այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց: «Սերժ Սարգսյանը, որ ասուլիս է տալու, էդ շատ լավ է: Ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարոն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են», - նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե այս հարցին երբ կպատասխանի Սերժ Սարգսյանը, այն ժամանակ ինքը կպատասխանի լրագրողի հարցին:
«Սերժ Սարգսյանը հլը էնքան հարցերի պետք է պատասխանի: Իմ կարծիքով՝ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել», - ընդգծեց ՀՀ վարչապետը: «Հա, իմիջիայլոց, էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև՝ Ռոբերտ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ, թե ինչո՞ւ իրենց երեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել: Խնդրում եմ՝ մենակ չասեն, թե նրանք բիզնեսով են ուղղակի զբաղվել: Հիմա որևէ մեկն ուզում է ասի, որ իմ որդին Հայաստանում կարա՞ բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա ու, ասենք, դե բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ, չի լինի էդպիսի բան», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց՝ եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ինքը հաջորդ պահին պետք է բանտում լինի: «Չի լինի էդպիսի բան, ամեն դոլարի համար պետք է պատասխան տալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: