ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Դա թեմա՞ է

Դա թեմա՞ է
09.05.2019 | 00:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցերց՝ ո՞ւմ է տեսնում իրեն մրցակից։ «Դա թեմա՞ է, ես պետք է մտածեմ՝ ո՞վ է իմ մրցակիցը։ Էն հեքիաթի նման՝ ո՞վ է ինձնից սիրուն։ Ինձ համար այդպիսի թեմա չկա։ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր քաղաքական գործունեությամբ զբաղվելու, ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն, բոլորն էլ մրցակից են, և ես նրանց բոլորին վերաբերում եմ մեծ հարգանքով։ Այդ մարդիկ պետք է օգնեն, որ ես իրականացնեմ իմ հայտարարած ամենակարևոր քաղաքական առաքելությունը։


Այդ քաղաքական առաքելությունը հետևյալն է՝ ինչպես ես ազատ արդար, ժողովրդավար ընտրություններով դարձել եմ վարչապետ, այդպես էլ կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Ես սա համարում եմ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ