«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռոբերտ Քոչարյան. Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին

Ռոբերտ Քոչարյան. Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին
09.05.2019 | 00:35

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ կալանավորված է, Reuters-ին հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և ինքը մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին: Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:


Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: «Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա: Հարցին՝ անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:
Խոսելով անցած տարի երկրում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ պատճառը հասարակության շրջանում կուտակված դժգոհություններն ու փոփոխության ձգտումն են եղել՝ ընդգծելով, որ խոսքը հեղափոխության մասին չէ: «Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել՝ հասարակության շրջանում մեծ ագրեսիայի, իսկ իշխանության շրջանում պոպուլիզմի և դիլետանտիզմի ի հայտ գալուց բացի»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը: Նա պաշտպանել է 2008-ին զանգվածային ցույցերի ժամանակ իր կայացրած որոշումը. «Հասարակական կարգը վերականգնվեց միայն երկրում արտակարգ դրություն մտցնելու շնորհիվ: Եթե դա չարվեր, կնշանակեր, որ նախագահի կողմից պաշտոնական անգործություն է թույլ տրվում»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ