Վաշինգտոնը մայիսի 6-ին դիվանագիտական ուղիով Պեկինից ստացել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական համաձայնագրի 150-էջանոց նախագիծը, որի համաձայն Չինաստանի կառավարությունը հրաժարվում է բանակցությունների ընթացքում ձեռք բերված գործնականում բոլոր համաձայնություններից՝ հայտնել է Reuters-ը վկայակոչելով երեք աղբյուր ԱՄՆ-ի պետական կառավարման համակարգում։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական համաձայնագրի նախագծի 7 գլուխներից յուրաքանչյուրը բաղկացած է Չինաստանի՝ գործնականում լիակատար հրաժարումից այն հիմնական պահանջներից, որ ԱՄՆ-ը առաջադրել էր գործարքի կնքման համար: ՉԺՀ-ն համաձայնագրի նախագծի շրջանակներում հրաժարվում է այն խնդիրների լուծման համար օրենսդրությունը փոխելու իր հանձնառությունից, որոնց պատճառով ԱՄՆ-ը առևտրական պատերազմի մեջ էր մտել Խեկինի դեմ: «Դա խարխլում է (առետրական) համաձայնագրի հիմքը»,- գործակալությանը հայտարարել է ամերիկյան կառավարական աղբյուրը։