«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ավտոգազալցակայանների գործունեության հետ կապված ՊԵԿ-ը մոտ 10 մլրդ դրամի ակտեր ունի

Ավտոգազալցակայանների գործունեության հետ կապված ՊԵԿ-ը մոտ 10 մլրդ դրամի ակտեր ունի
09.05.2019 | 00:38

Ավտոգազալցակայանների գործունեության հետ կապված ՊԵԿ-ը մոտ 10 մլրդ դրամի ակտեր ունի, որոնց մի մասը վիճարկման փուլում են՝ ԱԺ-կառավարություն այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ավտոգազալցակայաններում թանկացել գազի գինը: «Ես վերջին օրերին այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել թե Շուկայի վերահսկողության տեսչության պետի, թե ՊԵԿ նախագահի հետ, և նրանք ինձ հավաստիացնում են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են: Շուկայի վերահսկողության տեսչության պետն ինձ ասել է, որ 70 տոկոս գազալցակայաններում պրոբլեմ չկա, պրոբլեմ կա 30 տոկոսում: Եվ ես հանձնարարել եմ, որ ՊԵԿ-ն ու Շուկայի վերահսկողության տեսչությունն այդ 30 տոկոսն ավելի խոր ուսումնասիրեն, և հասկանանք, թե ինչ է կատարվոմ: Նրանք ինձ շարունակում են հավաստիացնել, որ մեր հաշվարկները ճիշտ են, և գազի գինը չպետք է թանկանա: Հիմա նաև մարզերում են շրջայցեր կատարում, ինձ խոստացել են, որ մեկ շաբաթվա մեջ այդ հարցում վերջնական եզրակացության կգան»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ նախկին համակարգը շատ մանիպուլյացիաների տեղիք էր տալիս: «Եվ այսօր ՊԵԿ-ը գազալցակայանների գործունեության հետ կապված մոտ 10 մլրդ դրամի ակտ ունի գրած: Դրանք նաև վիճարկվում են գազալցակայնների կողմից, դատարանների որոշումից հետո կհասկանանք իրական վիճակը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ