ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է վարչապետի հայտարարությանը, թե նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել: «Ազատության» հարցին, թե դրանք կապ ունեն Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի հետ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ծառայողական քննություն է ընթանում և ծառայողական քննության մասին ավել բան ես չեմ կարող ասել։ Քննության ավարտից հետո նյութերին կտրվի գնահատական և դրանք կուղարկվեն, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայություն, և եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ և կտրվեն բոլոր գնահատականները»։ Հարցին՝ Գեորգի Կուտոյանը պատասխանատվության ենթարկվելու է, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ես այս պահին նման հարցի չեմ կարող պատասխանել, մինչև չլինի ծառայողական քննության ավարտը։ Որևէ մեկը այս հարցին չի կարող պատասխանել»։