«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գերագույն Ռադայի պատգամավորի պնդումը ապատեղեկատվություն է

Գերագույն Ռադայի պատգամավորի պնդումը ապատեղեկատվություն է
09.05.2019 | 13:10

Արթուր Վանեցյանը անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։ Վանեցյանը հայտարարեց, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ. «Դա ակնհայտ սուտ տեղեկատվության տարածման արդյունքում է ստացվել։ Նման բան չկա իրականության մեջ։ 2015-ին Մուստաֆա Նայեմը օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձ և նրա մուտքին արգելք է դրվել։ Դա որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա եղել է 2015-ին ԱԱԾ տնօրենի որոշման համաձայն։ Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ քանակությամբ քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում։ Բայց ինձ, երբ զեկուցել էին, որ նման դեպք է եղել, անմիջապես հարցը հարթվել է և Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։ Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա»։

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ