Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտում երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որին ներկա էին Լեռնային Ղարաբաղ նախագահ Բակո Սահակյանը, Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Անցած տարի ապրիլին հրաժարական ներկայացրած Սարգսյան կրկին հրաժարվեց պատասխանել թե՛ նոր կառավարության գործունեության մեկ տարուն, թե՛ ղարաբաղյան բանակցությունների մասին հարցերին: «Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ինձ հարցեր կտաք Երևանում», - ասաց նա: Ղարաբաղյան բանակցությունների մասին հարցին էլ արձագանքեց․- «Բայց ես չեմ բանակցում, չէ՞»: Սերժ Սարգսյանը վերջին շրջանում մասնակցել է մի քանի հանրային միջոցառումների և բոլորի ժամանակ էլ հրաժարվել պատասխանել որևէ հարցի: