«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էդմոն Մարուքյան. Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար

Էդմոն Մարուքյան. Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար
09.05.2019 | 13:22

Վստահ եմ, որ այսօր փողի կամ այլ միջոցով դժվար է խուսափել բանակից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այդ արատավոր երևույթների սողանցքները պետք է փակել ու դրանք փակվում են, բայց որ բանակի ներքին կառուցվածքը, որը կար ձևավորված այսքան շուտ փոխվել է՝ վաղ դատողություն կլինի», - ասաց Մարուքյանը: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն իր մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ այսօր տնից զինվորին ներքնազգեստ ուղարկելու կարիքը վերացել է ու զինվորն ունի ներքնազգեստ, Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Ծնողը հիմա էլ է ուղարկում, միշտ էլ ուղարկել է ու ուղարկելու է: Կարծում եմ՝ վարչապետը որոշակի փոխաբերական իմաստով է ասել»: Մարուքյանը նաև նկատեց, որ սահմանում ներդրումները ապրիլյան պատերազմից հետո սկսվել են ու այս պահին էլ շարունակվում են: Ինչ վերաբերում է բաղթողումներին՝ Մարուքյանը նշեց. «Բացթողումները վերականգնելու առումով, որ անկեղծ կամք կա՝ միանշանակ է, բայց թե որ կոմպետենցիա կա ամեն բացթողման դեմ շատ շուտ առնել, դրանում մի քիչ համոզված չեմ»:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ