«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իշխանությունը քննարկում է սուպերվարչապետության հարցը սահմանադրական փոփոխություններով լուծելու տարբերակը

Իշխանությունը քննարկում է սուպերվարչապետության հարցը սահմանադրական փոփոխություններով լուծելու տարբերակը
09.05.2019 | 13:24

«Հրապարակը» գրում է. «Ի պատասխան ընդդիմադիրների քննադատություններին, Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին՝ սուպերվարչապետական լիազորությունները վերացնելու վերաբերյալ, իշխանությունը քննարկում է սահմանադրական փոփոխություններով լուծում տալ այդ հարցին, մասնավորապես՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը և այլ կառույցներ բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, իմպերատիվ դարձնել այս կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին»:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ