«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Աշոտյան. Հիացնում է Նիկոլ Փաշինյանի՝ իր վրայից բոլոր պատասխանատու պարտականությունները գցելու հետևողականությունը

Արմեն Աշոտյան. Հիացնում է Նիկոլ Փաշինյանի՝ իր վրայից բոլոր պատասխանատու պարտականությունները գցելու հետևողականությունը
09.05.2019 | 13:31

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին դիմադրող արտախորհրդարանական թիվ մեկ և քվեներով չորրորդ քաղաքական միավորն է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Որքան էլ Փաշինյանն ու յուր թիմը փորձում են անտեսել ՀՀԿ-ն ու կասեցնել, մեկ է՝ ասուլիսի 30 տոկոսը նվիրում են մեզ, ամենօրյա իրենց գործունեության ժամանակ ստիպված են անդրադառնալու իմ ու իմ գործընկերների բարձրաձայնած խնդիրներին», - ասաց Աշոտյանը: Նա ընդգծեց՝ եթե խորհրդարանական ընտրությունները չլինեին դեկտեմբերին, այլ ապրիլ-մայիսին, ՀՀԿ-ն՝ անկախ բոլոր վարչական ճնշումներից ու խոչընդոտներից, առնվազն 100 հազար ձայն կստանար և, վստահաբար, կհայտնվեր խորհրդարանում, որտեղ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կփորձեր դարձնել արդյունավետ: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ կան մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչումը, Արցախի հարցը, որոնց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը համարժեք չէ:

«Նիկոլ Փաշինյանի հետևողականությունն՝ իր վրայից գցելու բոլոր պարտականությունները, որոնք տհաճ են կամ պատասխանատու, պարզապես հիացնում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը հանրաքվեով տվել է, հայ ժողովուրդը սատարել է այդ որոշմանը: Արցախի խնդիրը Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին է, ուրիշ ոչ մի բանի մասին չէ: Տարօրինակ է, որ Ղարաբաղի դոսյեն ընթերցող վարչապետն այս պարզ ճշմարտությունը դեռևս խիզախություն չունի բանաձևելու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ