«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վիտաալի Բալասանյան. Վերելակային պայմանավորվածությունը հօգուտ Ադրբեջանի էր

Վիտաալի Բալասանյան. Վերելակային պայմանավորվածությունը հօգուտ Ադրբեջանի էր
09.05.2019 | 13:34

«Լուծման տարբերակը դիվանագիտությունն է: ՀՀ իշխանությունը պետք է վարի իր թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը: Փաստի մասին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բանակցություններ վարել հայկական պետությունների կողմից, մինչդեռ քանիցս էր հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ Արցախի ժողովուրդն իրեն վստահության քվե չի տվել բանակցելու համար, Վիտալի Բալասանյանը հիշեցնում է՝ Արցախի իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ստացել է լիազորություն, որ մասնակցի բանակցություններին և առաջ մղի Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը: Հարցին՝ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում վերելակային պայմանավորվածությունից հետո, առաջնագծում կրակոցները նվազել էին, մինչդեռ, վերջին շրջանում, կրկին ակտիվացել են, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ՝ ինչի մասին էր, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»: Ադրբեջանական կողմի տևական պասիվությունը մեր զրուցակիցը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանն իր առաջնագիծն էր ամրացնում: Վերելակային պայմանավորվածությունը միանշանակ հօգուտ Ադրբեջանի էր»:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ