«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստան-Հունաստան-Կիպրոս՝ խորհրդակցություն ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ

Հայաստան-Հունաստան-Կիպրոս՝ խորհրդակցություն ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ
09.05.2019 | 13:35

Մայիսի 8-ին Երևանում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ հունիսի 4-ին Նիկոսիայում երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։


Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին։ Քննարկվեց երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, հստակեցվեց Նիկոսիայում կայանալիք նախարարական հանդիպման օրակարգը։


Կողմերը գոհունակություն հայտնեցին երեք երկրների քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ և ողջունեցին երկկողմ մակարդակից եռակողմ ձևաչափով համագործակցության անցնելու նախաձեռնությունը։ Ընդգծվեց բազմակողմ ձևաչափերում և միջազգային հարթակներում երեք բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:
Նույն օրը հունական և կիպրական պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ