«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Առողջապահության փոխնախարարը Մալայան կենտրոնում ծանոթացել է դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրների դեպքին

Առողջապահության փոխնախարարը Մալայան կենտրոնում ծանոթացել է դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրների դեպքին
09.05.2019 | 22:44

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն և տեղում ծանոթացել դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրներ առաջանալու դեպքին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


«Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։ Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։ Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը»,-տեղեկացրել է խոսնակն ու նշել, որ հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը:


Նա նաև նշել է, որ հիվանդների թիվը ոչ թե ութ է, այլ վեց։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։ Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ։


Լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի համաձայն՝ օրեր առաջ կենտրոնում թվով 8 հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանք «գրեթե կուրացել են»:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ