«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուկաշենկո. Մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելը քաղաքական քայլ չէ

Լուկաշենկո. Մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելը քաղաքական քայլ չէ
09.05.2019 | 22:52

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսին իր բացակայությունը պատճառաբանված չէ քաղաքական հանգամանքներով, և դավադրության թեզեր քննարկելու անհրաժեշտություն չկա, մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելը քաղաքական քայլ չէ:


«Եթե ռուսաստանցիները կամ Ռուսաստանի ղեկավարությունը որևէ մեկին հրավիրեին և նա չգնար՝ այդ ժամանակ կարելի կլիներ խոսել, որ ինչ-որ մեկը չի մեկնել, բայց նախ՝ ինձ ոչ ոք չի հրավիրել, և, բացի այդ, նույնիսկ եթե հրավիրեին, ինձ համար շատ դժվար կլիներ մասնակցել այդ միջոցառումներին և բաց թողնել Բելառուսում կազմակերպված միջոցառումները: Ի՞նչ կասեին բելառուսցիները, եթե ես ներկա չլինեի», - պարզաբանել է Լուկաշենկոն:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ արտասահմանյան լիդերներին հրավիրում են հոբելյանական միջոցառումների առիթով, իսկ այս տարի Հաղթանակի 74-ամյակն է: Նրա խոսքով՝ բարձրաստիճան օտարերկրացիների բացակայությունն արտառոց բան չէ: «Ինչ-ինչ հատուկ հրավերներ չենք ուղարկել ոչ այս տարի, ոչ էլ անցյալ տարի», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ