«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Անմահ գունդը» Երևանում

«Անմահ գունդը» Երևանում
09.05.2019 | 22:54

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով այսօր Երևանում անցկացրեց «Անմահ գունդ» քայլերթ, որին մասնակցում էին Հայաստանի նախագահը, Աժ փոխնախագահն ու պատգամավորներ, Երևանի քաղաքապետը: Քայլերթի մասնակիցներն իրենց ձեռքում պարզել էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:


Նախագահը Արմեն Սարգսյանի ձեռքում աշխարհահռչակ հետախույզ Գևորգ Վարդանյանի լուսակնկարն էր. «Գևորգ Վարդանյանը իմ երկար տարիների և շատ լավ բարեկամն է եղել: Փայլուն անձնավորություն էր, հսկայական տաղանդով լեցուն մարդ, որ եթե գիտնական դառնար, կլիներ մեծ ակադեմիկոս, եթե բիզնեսմեն՝ միլիարդատեր: Բայց որոշեց հայրենիքին ծառայել»:


Քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռքին պապի լուսանկարն էր. «Տրամադրությունը, բնականաբար, տոնական է՝ շատ ուրախ և հաղթական, պինդ: Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որ 1941-ին գնացել է պատերազմ և 45-ի ամռանը, փառք Աստծո, վերադարձել է տուն: Ես հպարտ եմ իմ պապիկով, ես հպարտ եմ բոլոր մեր հայազգի հերոսներով, որոնք շատ մեծ ներդրում ունեն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի մեջ»:


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հաղթական այս տրամադրությունների համատեքստում լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձավ վերջին շրջանում հաճախ շրջանառվող հողերի հանձման խոսակցություններին. «Էդ ո՞վ ա հողերը հանձնելու թեմայով․․․ Ռոբերտ Քոչարյա՞նն ա տենց բաներ խոսում, թե՞ Սերժ Սարգսյանն ա տենց բաներ խոսում․․․ Հայաստանի Հանրապետությունում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ տենց մարդ չկա, որ հող հանձնելու մասին նույնիսկ խոսում ա: Ու խնդրում եմ դուք նույնիսկ էդ արտահայտությունը բարձրաձայն չանեք այլևս: Թող գնան, իրանք իրանց մասին էն, ինչ որ մարդիկ խոսում են և ինչ որ իրանք փորձել են անել, թող իրանք մնացածին չփորձեն վերագրել: Իրանք անցյալ են ու անցյալ էլ մնալու են՝ իրանց հողեր, Մեղրի և մնացած բաներ հանձնելու տրամաբանության մեջ»:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ